Հետևեք մեզ։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը՝ «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին

18:27, 15 նոյեմբեր 2024
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը՝  «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին
Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:
 
 
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:
 
 
Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Նարայանա Մուրթիին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և գոհունակություն արտահայտել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակ գոյություն ունի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները