Հետևեք մեզ։

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը. Armlur.am

22:30, 15 նոյեմբեր 2024
«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը. Armlur.am

Armlur.am տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում:

 

Armlur.amն հասած տեղեկությունների համաձայն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հոգեբուժարանում» սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:

 

 

Նշենք նաև, որ մահացածի ծնողները, ինչպես նաև դերասանուհի քույրը՝ Շուշաննա Թովմասյանը, ըստ տեղեկությունների, գտնվում են ԱՄՆ-ում, իսկ մայրը, տեղեկանալով ողբերգական դեպքի մասին, վերադառնում է Հայաստան:

 

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հեգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել։

 

Մինչ դեպքի վայր կժամանեին քրեական ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։Դեպքի վայրում քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և Երևանի քրեական ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում  դանակահարության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ դատարանի կողմից կայացվել է որոշում հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանն է, ով ժամանակին քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն։Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: