Աբխազիայում նոր ընտրություններ կնշանակվեն այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը լքեն կառավարական շենքերը, որտեղ ներխուժել են երեկ։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Բժանիան, հայտնում է Sputnik Աբխազիան։
Բժանիան ասել է, որ հրաժարականի դեպքում պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում։