Հետևեք մեզ։

Ես հավատում եմ իմ որդուն, նա ոչ մի վատ բան չի արել․ ԱՄՆ նախագահը՝ որդու շուրջ սկանդալի մասին

23:03, 06 մայիս 2023
Ես հավատում եմ իմ որդուն, նա ոչ մի վատ բան չի արել․ ԱՄՆ նախագահը՝ որդու շուրջ սկանդալի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդել է, որ իր որդին՝ Հանթեր Բայդենը, ոչ մի վատ բան չի արել։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով որդուն առնչվող սկանդալին։

Լրագրողը հարցրել է Բայդենին, թե ինչ ազդեցություն կունենա նրա նախագահության վրա, եթե նրա որդուն մեղադրանք առաջադրվի:

«Նախ՝ իմ տղան ոչ մի վատ բան չի արել։ Ես վստահում եմ նրան, հավատում եմ նրան»,- ասել է Բայդենը՝ ի պատասխան լրագրողի հարցին։

ԱՄՆ դաշնային դատախազությունը քննարկում է Ջո Բայդենի որդուն հարկերից խուսափելու և հրազենի կանոնների խախտման մեղադրանք առաջադրելու հարցը։ Ինքը՝ Հանթեր Բայդենը, հերքում է հանցագործությունը։