Վլադիմիր Զելենսկին ուկրաինական ռադիոյին տված հարցազրույցում դժգոհել է, որ Ուկրաինան չի ստացել ԱՄՆ-ի խոստացած ավելի քան 170 միլիարդ դոլարի օգնության կեսը։ Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային օգնելու համար հատկացված բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։
«Ե՛վ դեմոկրատները, և՛ հանրապետականները տարբեր ժամանակներում քվեարկել են այս կամ այն օգնության օգտին, և ընդհանուր առմամբ նրանք քվեարկել են ինչ-որ տեղ 170-175-177 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով... Այս գումարը դեռ պետք է հասցվի: Ինձ հարցրեք` ինչքա՞ն ենք մենք դրանից ստացել..., ես միայն կասեմ, որ դրա կեսը չենք ստացել»,- ասել է Զելենսկին։