Հետևեք մեզ։

Ճապոնիայի արտգործնախարարը ժամանել է Կիև. նա բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ

18:28, 16 նոյեմբեր 2024
Ճապոնիայի արտգործնախարարը ժամանել է Կիև. նա բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ

Ճապոնիայի արտգործնախարար Իվայա Տակեշին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ հայտնել է ճապոնական Kyodo պարբերականը:

 

Նշվում է, որ նախարարը ժամանել է, որպեսզի ցույց տա Տոկիոյի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և վերահաստատի աջակցությունը Կիևին:

 

Ճապոնացի դիվանագետը բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

 

Լրատվամիջոցների տվյալով՝ նա կայցելի Կիևի մոտակայքում գտնվող Բուչա քաղաք: