Հետևեք մեզ։

Երևի նա Պուտինին հարցրել է «Գազպրոմում» թափուր աշխատատեղերի մասին. գերմանացիների մեկնաբանությունները` Պուտին-Շոլց հեռախոսազրույցի մասին

18:29, 16 նոյեմբեր 2024
Երևի նա Պուտինին հարցրել է «Գազպրոմում» թափուր աշխատատեղերի մասին. գերմանացիների մեկնաբանությունները` Պուտին-Շոլց հեռախոսազրույցի մասին

Die Welt-ի ընթերցողները ակտիվորեն քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։

«Վստահ եմ, որ նա պարզապես ցանկանում էր վերջին անգամ խոսել Պուտինի հետ որպես կանցլեր»,- գրել է մեկնաբաններից մեկը:

 

«Երևի նա Պուտինին հարցրել է «Գազպրոմում» թափուր աշխատատեղերի մասին»,- հեգնել է մեկ ուրիշը:

 

«Կարծում եմ, Պուտինն այլևս լուրջ չի վերաբերում Շոլցին, նա գիտի, որ կանցլերը պարզապես ավարտում է իր պաշտոնավարումը», - գրել է երրորդը:

 

«Օլաֆը գազ և նավթ պատվիրե՞լ է, թե՞ արդեն մոռացել է դրա մասին»: — հարցրել է մեկ այլ օգտատեր։

 

«Պարոն Շոլցը պարզապես ավարտում է իր ժամկետը, չունի մեծամասնություն խորհրդարանում և այժմ, երկու տարվա լռությունից հետո, կարծում է, որ եկել է հարմար պահը Պուտինի հետ խոսելու»,-գրել է մեկ այլ օգտատեր:

 

Նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր Պուտինի և Շոլցի առաջին զրույցի մասին 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։