Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը։ Այս մասին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած առաջնորդների գագաթնաժողովում։
«Կարծում եմ, որ աշխարհն ինչ-որ առումով սպառված է: Այսինքն, այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում, ակնհայտորեն և՛ երկու հիմնական խաղացողներից, և՛ բոլորից: Սա այն ժամանակն է, երբ կա որոշակի լուծման գլոբալ պահանջ», - ասել է նա՝ նշելով, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի դերի մասին՝ արտգործնախարարը նշել է, որ Նյու Դելին չի առաջարկել խաղաղության ծրագիր։