Հետևեք մեզ։

Կիևում Ճապոնիայի արտգործնախարարին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին

20:51, 16 նոյեմբեր 2024
Կիևում Ճապոնիայի արտգործնախարարին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին
Կիևում Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայային ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ օրակարգում են եղել իրավիճակը ՌԴ Կուրսկի մարզում և պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր ներգրավումը:
 
 
Ճապոնացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Տակեշի Իվայան մտահոգություն է հայտնել, որ հակամարտությանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ասիայի վրա։
 
 
Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների մակարդակով երկխոսություն վարել անվտանգության և տեղեկատվության փոխանակման ոլորտներում: