Մայիսի 6-ին, ժամը 22:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 և 11 շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Գ., ծնված 2000 թ․) բախվել է արտաքին լուսավորության սյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ուղևոր Ա. Դ.-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ուղևորներ Ա. Դ.-ն (ծնված 2000 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1998 թ․) և Ա. Դ.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Կ. Ա.-ին (ծնված 1997 թ․) և վարորդին՝ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։