Հետևեք մեզ։

Նրանք կարճ հիշողություն ունեն. Լեհաստանը Ուկրաինային նվիրաբերել է ռազմական տեխնիկա և կազմակերպել մարդասիրական օգնություն. Լեհաստանի պաշտպանության նախարար

21:41, 16 նոյեմբեր 2024
Նրանք կարճ հիշողություն ունեն. Լեհաստանը Ուկրաինային նվիրաբերել է ռազմական տեխնիկա և կազմակերպել մարդասիրական օգնություն. Լեհաստանի պաշտպանության նախարար

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը  TVN24-ի եթերում  կշտամբել է Ուկրաինայի իշխանություններին՝ «կարճ հիշողության» համար։

 

«Նրանք կարճ հիշողություն ունեն.   պատերազմի առաջին ամիսներին Լեհաստանը Ուկրաինային նվիրաբերել է ռազմական տեխնիկա և կազմակերպել մարդասիրական օգնություն»,- ասել է նա։

 

Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ սա կարևոր է Վլադիմիր Զելենսկու հայտարարության համատեքստում․ Զելենսկին ակնարկել էր, որ Լեհաստանն իր հնարավորությունների սահմաններում չի աջակցում Ուկրաինային և չի անում այն, ինչ իրականում կարող է։

 

«Չի կարելի ասել, որ Լեհաստանը չի անում հնարավորը: Լեհաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, բայց կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի։ Ուկրաինային այս կամ այն չափով օգնության տրամադրումը, դրա սահմանաչափը Լեհաստանի անվտանգության հարցն է․ եթե ​​որևէ սպառազինության, տեխնիկայի փոխանցում  սպառնա լեհական պետության անվտանգությանը, ես ուղղակի չեմ փոխանցի այն»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։