Հետևեք մեզ։

Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի՝ երկաթուղու մեջ ներդրում կատարելու ցանկության մասին

21:52, 16 նոյեմբեր 2024
Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի՝ երկաթուղու մեջ ներդրում կատարելու ցանկության մասին

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ռուսական կողմը ցանկանում է ներդրում կատարել Իրանում ևս մեկ երկաթուղու կառուցման մեջ, որը կմիացնի երկրի հյուսիսային և հարավային երկու քաղաքները։

 

«Ռաշթ-Աստարա երկաթուղուց բացի, ռուսները ցանկանում են ներդրում կատարել Պարսաբադից մինչև Բենդեր-Աբբաս երկաթուղու կառուցման մեջ՝ ռուսական ռելսուղու ստանդարտով»,- մեջբերում է Իրանի դեսպանատունը նրա խոսքերը Telegram-ալիքում՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպումից։

 

ՌԴ-ն և Իրանը 2023 թվականի մայիսին ստորագրել են «Հյուսիս-Հարավ» արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ հատվածի՝ Իրանում գտնվող Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման փաստաթղթեր։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1.6 միլիարդ դոլար։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։