Հետևեք մեզ։

Փաշինյանը պաշտոնից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վարչության պետին

00:57, 07 մայիս 2023
Փաշինյանը պաշտոնից ազատել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վարչության պետին

Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների ու որոշումների կատարման վարչության պետ Արփինե Առաքելյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ
հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Արփինե Հունանի Առաքելյանին 2023 թվականի մայիսի 5-ից ազատել Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի
գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետի  պաշտոնից»։

 

Արփինե Առաքելյանը 27 տարեկան է, այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի օգոստոսին։