Հետևեք մեզ։

4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից

22:16, 16 նոյեմբեր 2024
4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից

44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից և այդ առթիվ առաջարկում է դիմել ՊՆ: Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

 

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է համարվում անհետ կորած, գերի։

 

Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի համայնքների զոհված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում մարզպետի աշխատակազմի կողմից չի իրականացվել՝ նման գործառույթ չունենալու հիմքով։ Անհրաժեշտ է խնդիրը ներկայացնել համապատասխան լիազոր մարմնին՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն»։

Վերլուծական