Հետևեք մեզ։

«Գլադիատորից» դրվագները ու խաղի ելքը սկանդալի պատճա՞ռ. «Փյունիկի» մարզիչը հայտնել է «Նոայից» ստացած զանգի և իր մուտքի արգելքի մասին

23:37, 16 նոյեմբեր 2024
«Գլադիատորից» դրվագները ու խաղի ելքը սկանդալի պատճա՞ռ. «Փյունիկի» մարզիչը հայտնել է «Նոայից» ստացած զանգի և իր մուտքի արգելքի մասին

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է «Նոայի» հետ սկանդալի մասին:

Ակումբի գլխավոր մազիչը գրել է.

 

«Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը, բայց հանգամանքները հակառակը ստիպեցին: Մոտ 3 ամիս առաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում զանգ հնչեց «Նոայի» ներկայացուցչից, որի անունը չեմ ցանկանում բարձրաձայնել այս պահին... տեղեկացվեց, որ իմ մուտքն` Աբովյանում կայանալիք իրենց տնային խաղերին, արգելված է: Իսկ պատճառը` այս տարվա մայիսին Շենգավիթում կայացած խաղի ելքն էր, որը ես ու իմ թիմը տարավ` օգտագործելով իմ սիրելի ֆիլմից` «Գլադիատորից» որոշ դրվագներ: Եվա մեկ գաղտնիք` ես որպես գլխավոր մարզիչ, թիմիս մոտիվացնելու տարբեր մեթոդներ ունեմ: «Նոայում» այդ փաստը, ըստ երևույթին, շատ ցավագին են ընդունել ու որոշել պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ` զրկելով ինձ այն մարզադաշտ մուտքից, որտեղ ես թողել եմ իմ առողջությունը` պաշտպանելով Հայաստանի հավաքականի գույներն ու մեր երկրի դրոշը: 

 

Եթե «Նոայից» փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը և կապել սա այլ թեմաների հետ, կներկայացնեմ փաստեր:

 

Կոչ եմ անում այս ակումբին լինել զուսպ և համեստ: Ֆուտբոլի հիմքում ընկած է հարգանքը և այլ բազում արժեքներ, բայց վերջում միայն ֆինանսները»: