Հետևեք մեզ։

Փարաքարի ՔՊ-ական համայնքապետն էլ է եղել սպանության վայրում. ՔՊ-ից դեռ չեն արձագանքում. Ազատություն

00:02, 17 նոյեմբեր 2024
Փարաքարի ՔՊ-ական համայնքապետն էլ է եղել սպանության վայրում. ՔՊ-ից դեռ չեն արձագանքում. Ազատություն

Ավտոլվացման կետերից մեկում այսօր կեսգիշերին վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Դեպքի վայրից հրազենային վնասվածքով 42-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Ըստ քննչականի՝ կրակողը սպանվածի եղբայրն է։

 

Ողջ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ արյունոտ վիճաբանության վայրում է եղել Փաշինյանի թիմակիցը՝ Փարաքարի համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։

 

«Ազատություն»-ն էլ տեղեկացնում է, որ ՔՊ-ական պաշտոնյան այնտեղ է եղել, բայց իրավապահներն այս մասին ոչինչ չեն հայտնում։

 

Ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետը դեպքի վայրում, արդյո՞ք վիճաբանության կողմերից էր։ Մամուլում տեղեկություններ կան, որ նա էլ է ոտքից վիրավորվել, բայց պաշտոնական մանրամասներ չկան։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Վերլուծական