Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան RT-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հրաաժարական չի տալու:
«Իշխանությունը ոչ ոք չեմ զիջի»,- ընդգծել է նա։
Բժանիայի խոսքով՝ ինքը կարող է իշխանությունը զիջել միայն Աբխազիայի բնակիչների կամարտահայտման միջոցով։
«Պատրաստ եմ վաղաժամկետ հրաժարական տալ, պետության երկրորդ դեմքը լինել, եկեք գնանք ընտրությունների»,.- ասել է նա։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի պատճառով։