Հետևեք մեզ։

Թուրքիան Իսրայելի նախագահի ինքնաթիռին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք

18:40, 17 նոյեմբեր 2024
Թուրքիան Իսրայելի նախագահի ինքնաթիռին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք

Իսրայելի նախագահ Հերցոգի՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին (COP-29) մասնակցությունը չեղարկելու պատճառը Թուրքիայի կողմից օդային տարածքի փակումն էր նրա ինքնաթիռի համար, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով իսրայելական և թուրքական դիվանագիտական ​​աղբյուրներին։

 

Շաբաթ երեկոյան Իսրայելը հայտարարեց, որ նախագահ Իսահակ Հերցոգի այցն Ադրբեջան չեղարկվել է «անվտանգության նկատառումներից ելնելով», սակայն, ըստ Yedioth Ahronot-ի, Ադրբեջանի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ իրական պատճառը Թուրքիայի օդային տարածքով նախագահի ինքնաթիռի անցումը թույլ չտալն է: