ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում մրցում է Լատվիայի հավաքականի հետ։
Հանդիպման առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվն անփոփոխ է՝ 0-0։ Թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ էր հանդիպման հաշիվը բացելուն: Այդ դրվագից րոպեներ անց Լատվիայի հավաքականի դարպասապահի առջև կարող էր մեն-մենակ մնալ Վահան Բիչախչյանը, բայց տանտերերը վերջին պահին հասցրեցին խանգարել «Պոգոնի» կիսապաշտպանին։
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի` 0:0: