Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին այս տարի G20 գագաթնաժողովին հրավիրված չէ։ «Ես ափսոսում եմ, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, Զելենսկին հրավիրված չի այս հանդիպմանը», - Շոլցի՝ լրագրողների հետ զրույցը փոխանցում է DPA գործակալությունը։
Ըստ Շոլցի, նա նախկինում «շատ ինտենսիվորեն» հանդես է եկել Զելենսկիին հրավիրելու օգտին: Այն փաստը, որ դա տեղի չի ունեցել, ցույց է տալիս, «թե ինչ լուրջ մարտահրավերների են հանդիպում»։
Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենա G20 պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։