Հետևեք մեզ։

Գեղարքունիքում որդին կասկածվում է մորն առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ. Shamshyan.com

10:32, 07 մայիս 2023
Գեղարքունիքում որդին կասկածվում է մորն առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ. Shamshyan.com

Երեկ՝ մայիսի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել,որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի, նշված տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:

 

Տանը մահացածի որդին ոստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել ու մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանները պարզում են, որ որդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը: Դատաբժշիկը հայտնում է նաև որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ:

 

Մահացածի որդին` Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ն, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված է։