Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևը ավելացրել է Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի բյուջեն

12:27, 18 նոյեմբեր 2024
Իլհամ Ալիևը ավելացրել է Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի բյուջեն

Ադրբեջանն ավելացրել է հատկացումները պաշտպանության և անվտանգության ոլորտին։ Ադրբեջանական աղբոյւրների հաղորդմամբ՝  նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի բյուջեի ծախսերն ավելացել են 1 միլիարդ 738 միլիոն մանաթով։

Այս պահին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտին հատկացումները կազմում են 8 միլիարդ 396,3 միլիոն մանաթ, որը համարժեք է մոտ 5 մլրդ դոլարին։