Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետականության և պետական ինստիտուտների հանդեպ, նրա տեսակը հակադրության մեջ է պետականության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պաշտոնանկություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ պաշտոնյաների մեջ չկա մի ազատ, որ կարողանա Փաշինյանի տեսակետներին հակադրվող ինչ-որ բան ասել.
«Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է։ Փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնվեն։ Այն, որ նրանց գործունեության արդյունքում է նաև մեր պետությունն այս իրավիճակում՝ ակնհայտ է։ Ինչ խնդիրներ կան ՔՊ-ականների ներսում, Աստված իրենց հետ, ինձ քիչ է հետաքրքրում, բայց որ այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը հեռանկար չունի և այս մարդը չարիք է մեր ժողովրդի համար, այլևս հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ կարծիքին է»,- նշեց Վարդանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը հասարկությանը խոստացել էր, որ կհեռացնի իշխանություններին, սակայն չի կատարել խոստումը, Վարդանյանը պատասխանեց. «Արջ էլ չեք, որ ասեմ՝ արջի երգը միշտ մեղրի կամ տանձի մասին է։ Այո՛, խոստացել ենք, մինչ այս պահը չենք կարողացել։ Եթե խոստացել ենք, հեռացնելու ենք, հանգիստ եղեք»։