Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, հետևանքների մասին կծանուցենք․ ՔՊ

12:48, 18 նոյեմբեր 2024
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, հետևանքների մասին կծանուցենք․ ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանի մասին։

 

Իր հերթին՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հաղորդեց, որ հարուցված կարգապահական վարույթը կունենա հետևանքներ, դրա հարուցումը նշանակում է, որ կա բավարար հիմք։

 

«Ինչ հետևանքներ կլինեն, լրացուցիչ կծանուցենք»,-ասաց նա։