Հետևեք մեզ։

Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ, սափրման գործընթացը այս արարի մի մասն է․ Տիգրան Աբրահամյան

13:55, 18 նոյեմբեր 2024
Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ, սափրման գործընթացը այս արարի մի մասն է․ Տիգրան Աբրահամյան

Այս քայլը դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո, բայց դա չի նշանակում, որ ամիսներ հետո կարող են ընտրություններ լինել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով աղմկահարույց պաշտոնանկություններին։


Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ, որոշակիորեն փորձում է փաթեթավորել տարիների ընթացքում կուտակված խնդիրները։


«Խորհրդանշական առումով սափրման գործընթացը այս արարի մի մասն է և պատահական համընկնում չէ։ Այս իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել, իսկ հանրությունը լրիվ այլ բանի է ականատես եղել։ Հիմա այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել, և քանի որ Նիկոլ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները արժեք չունեն, այսօր նրանք պետք չեն, նրանց փոխարեն վաղը կգան նույն դեմքեր։ Ուզում եմ ասել, որ նրանք, ովքեր այսօր և առաջիկա օրերին պաշտոններից կզրկվեն, որևէ ձևով պատասխանատվությունից չեն հեռացվի»,- ասել է Աբրահամյանը։