Հետևեք մեզ։

Անցանք բարեփոխումների դժվար փուլը, ցավոք, կորցրեցինք մեր ընկերներին. Վահե Ղազարյանը ևս ազատման դիմում է ներկայացրել

14:00, 18 նոյեմբեր 2024
Անցանք բարեփոխումների դժվար փուլը, ցավոք, կորցրեցինք մեր ընկերներին. Վահե Ղազարյանը ևս ազատման դիմում է ներկայացրել
Վահե Ղազարյանը ուղերձ է հղել, որում հայտնել է պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
 
Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:
 
Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։
 
Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
 
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
 
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»: