Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը շարունակում է բորբոքել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հասկանալի է, որ Վաշինգտոնի հեռացող վարչակազմը մտադիր է քայլեր ձեռնարկել կրակի վրա յուղ լցնելու համար՝ այս հակամարտության շուրջ լարվածությունն էլ ավելի բորբոքելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի խորքերին կարող են հարվածել միայն արևմտյան երկրները, ոչ թե Ուկրաինան.
«Ռուսաստանի խորքերը հեռահար հրթիռներով հարվածելու որոշման հետ կապված իրավիճակի հիմնական վտանգը կայանում է նրանում, որ միայն արևմտյան երկրներն են ունակ այդ հարվածներն իրականացնել, այլ ոչ թե Ուկրաինան»,- ասել է Կրեմլի պաշտոնյան և խոսել Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու հնարավորության մասին։ Նա ասել է, որ Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի հակամարտության սառեցումը.
«Մարտական գծի երկայնքով սառեցման մի տարբերակ, իհարկե, ապրիորի անընդունելի է ռուսական կողմի համար։ Այս պարագայում նախագահ Պուտինի կողմից ձեւակերպված հունիսյան պայմանները մնում են լիովին արդիական։ Դա պետք է արվի, որպեսզի դադարեցվեն մարտերը»,- եզրափակել է Պեսկովը։