Անի Սամսոնյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է արել․
«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին:
1. Արտահերթի, եթե ստացվեց Ադրբեջանի հետ ափալ-թափալ մի թուղթ ստորագրել, նույնիսկ եթե դա խաղաղության երաշխիք չի լինելու, բայց հնարավորություն կտա իշխանությանը արագ կապիտալիզացնել դա` նորից ստանալով ժողովրդի քվեն:
2. Հերթական ընտրությունների 2026թ-ին, եթե չի հաջողվում արտաքին ճակատում բան փոխել:
Բոլոր դեպքերում ընտրությունների մեկնարկը տրված է:
Բոլոր պաշտոնանկությունները պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ, թե չէ պետության գործերը բարելավելու կամ առաջ տալու տեսանկյունից կադրային փոփոխությունները որևէ բան չեն փոխելու` հաշվի առնելով նաև իշխանության կադրային բանկի սնանկությունը»: