Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Պապիկյանի հրաժարականի մասին լուրի վերաբերյալ Hayastan.news-ի հարցին ի պատասխան ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ պաշտոններից ազատվել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցոին կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Կարեն Անդրեասյանը։