Հետևեք մեզ։

Նրանք պետք է ազատ արձակվեն․ Բաքվում COP29-ի շրջանակում ԱՄՆ սենատորը խոսել է հայ գերիների վերադարձի մասին

16:11, 18 նոյեմբեր 2024
Նրանք պետք է ազատ արձակվեն․ Բաքվում COP29-ի շրջանակում ԱՄՆ սենատորը խոսել է հայ գերիների վերադարձի մասին

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսը և Էդ Մարքին COP29-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, որ իրենք աջակցում են Հայաստանին, հայտնում է Reuters-ը։

Նրանց այս հայտարարությունները հնչել են ի պատասխան Բաքվի հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները ջանքեր չի գործադրում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

«Կարծում եմ՝ ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը»,- ասել է սենատոր Շելդոն Ուայթհաուսը:

«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը։ Եվ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս ամենը պետք է լինի բանակցված պայմանագրի մաս: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի», - ասել է սենատոր Մարքին: