Հետևեք մեզ։

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը

17:46, 18 նոյեմբեր 2024
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը։

 

Որոշումը հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում։ 

 

«ԲԴԽ-ն որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- նշված է որոշման մեջ։

 

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: