Հետևեք մեզ։

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է ևս 3 ամսով

17:47, 18 նոյեմբեր 2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը։ «Արմենպրես» հաղորդմամբ՝ դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։

Արմեն Աշոտյանը տնային կալանքի տակ է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

Վերլուծական