Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

18:24, 18 նոյեմբեր 2024
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած առաջարկությունները, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին.

 

Գրիգոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Արթուր ՈՍԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Բարսեղ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Վիրաբ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Դավիթ ԴԱԲԱՂՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Գևորգ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վերլուծական