Հետևեք մեզ։

Եվրախորհրդի կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում քաղաքական ու իրավական պայմաններ ստեղծել Արցախի հայերի անվտանգ վերադարձի համար

20:44, 18 նոյեմբեր 2024
Եվրախորհրդի կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում քաղաքական ու իրավական պայմաններ ստեղծել Արցախի հայերի անվտանգ վերադարձի համար

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն  Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ  վերադարձի համար։

Որպես անհետաձգելի գործողությունների առաջարկ՝ Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխափան և կայուն վերադարձի համար։

«Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական ու մշակութային վայրերն ու արտեֆակտները,  հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման ու ձևափոխման մասին բոլոր մեղադրանքները»,- ասված է փաստաթղթում։