Հետևեք մեզ։

Հայաստանում հայ մարզիկներին չեն թողնում մասնակցել Երևանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը. Մալխաս Ամոյանի մեկնաբանությունը

18:56, 18 նոյեմբեր 2024
Հայաստանում հայ մարզիկներին չեն թողնում մասնակցել Երևանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը. Մալխաս Ամոյանի մեկնաբանությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը անցկացվելիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը Հայաստանը չի մասնակցի ուժեղագույն կազմով։

Այս մասին գրել է Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի  չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, Հայաստանի ըմբշամարտի թիմի և օգոստոսի 19-ից նաև Զինված ուժերի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը։

Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը։

Սակայն անհայտ եւ մեզ համար անհասկանալի պատճառներով, ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից։

Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա։

Հարգելի լրագրողներ, ցավոք այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ եւս չեն տրամադրել որեւէ հստակ բացատրություններ կամ տեղեկություններ այս իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Մալխաս Ամոյանը։

Աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները