Սուրբ Աթոռի՝ Vatican News-ի լրատվական պարբերականը X սոցիալական ցանցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի փոխանակած նվերներին։
«Հայաստանի վարչապետ Փաշինյանը Վատիկանում պաշտոնական ընդունելության ժամանակ որպես նվեր Հռոմի Պապին է մատուցել Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը։
Ֆրանցիսկոսը ներկայացրել է Սուրբ Ֆրանցիսկոսին պատկերող քանդակ, իսկ կողքին պատկերված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ սպառնացող աշխարհի պատկերը»,-գրում է Vatican News-ը: