Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կառավարությունում առաջիկա վերադասավորումների ֆոնին, որի մասին երկրի վարչապետ Դորին Ռեչանը ծրագրում է հայտարարել։
«Ինձ համար պատիվ էր ծառայել Մոլդովայի Հանրապետությանը որպես ներքին գործերի նախարար: Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար այս դժվարին մանդատի ընթացքում», -գրել է Էֆրոսը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ Դորին Ռեչանն ասել էր, որ երկուշաբթի երեկոյան կներկայացնի կառավարությունում վերադասավորումների վերաբերյալ որոշումներ՝ դրա արդյունավետությունը բարելավելու նպատակով։
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խոստովանել է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և նշել, որ վերադասավորելու է կառավարությունը, որը ձևավորվել էր իր հիմնադրած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից։