Հետևեք մեզ։

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության է մատնել թուրք շախմատիստին

22:27, 18 նոյեմբեր 2024
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության է մատնել թուրք շախմատիստին

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության իններորդ մրցափուլում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության է մատնել թուրք շախմատիստ Ումուտ Ակբաշին եւ 7-միավորով բաժանում է 2-րդից 7-րդ տեղերը:

Առաջատարների մեջ է նաեւ Արամ Հակոբյանը: Նա 6,5 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում: Այս տուրում մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող մեր մյուս շախմատիստները բաժանել են միավորը եւ միայն Մանուել Պետրոսյանն է, որ պարտվել է մրցակցին:


Վերլուծական