Հետևեք մեզ։

Արտերկրում ՀՀ դեպանություններն աշխատում են Արփիի և Հռոմի Պապի հանդիպումը կազմակերպելու համար. Նարինե Մկրտչյան

22:56, 18 նոյեմբեր 2024
Արտերկրում ՀՀ դեպանություններն աշխատում են Արփիի և Հռոմի Պապի հանդիպումը կազմակերպելու համար. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրում է.

 

«Մինչ Հայաստանում քննարկում են պաշտոնանկությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեսգիշերային հրահանգները, ՀՀ վարչապետը կնոջ և կրտսեր դստեր՝ Արփիի հետ, Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապի հետ։

 

Ներքին կառավարման մեջ՝ անզուսպ և անհավասարակշիռ,  միջազգային հարաբերություններում՝ հետամնաց և գավառական․ ահա իրականում այդպիսին է ՀՀ վարչապետը ներկայացնում մեզ՝ Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացիներիս, միջազգային հարաբերություններում և աշխարհում։ 

 

Գավառականության և հետամնացության միջնադարյան այս ցուցադրումը վկայում է, թե ինչպես է Նիկոլը պատկերացնում Հայաստանի պետության դերն ու նշանակությունը, պետության, ուր նրա ընտանիքը՝ կինն ու ժառանգները, փոխարինում են պետական հաստատություններին, պետական միջոցները ծախսվում են ընտանեկան արտերկյա զբոսանքների համար։ 
Արտերկրում ՀՀ դեպանություններն աշխատում են Արփիի և Հռոմի Պապի հանդիպումը կազմակերպելու համար։ 

 

Հայաստանը ծաղրատեղի է դառնում աշխարհում Հայաստանի պետության ղեկավարի մարդկային չտեսության, քաղաքական կարճամտության և աշխարհաքաղաքական տգիտության պատճառով»: