Հետևեք մեզ։

Դա ռազմավարական սխալ էր, մենք սկզբունքային պայմանավորվածություն ունեինք, որ Պուտինին մեկուսացած կպահենք. Էստոնիայի ԱԳ նախարար

23:51, 18 նոյեմբեր 2024
Դա ռազմավարական սխալ էր, մենք սկզբունքային պայմանավորվածություն ունեինք, որ Պուտինին մեկուսացած կպահենք. Էստոնիայի ԱԳ նախարար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը «ռազմավարական սխալ էր, որը թուլացրեց եվրոպական միասնությունը՝ հանձին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի», երկուշաբթի հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

 

Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Reuters-ին տված հարցազրույցում Ցահկնան հույս է հայտնել, որ Շոլցի կոչի վերաբերյալ միջազգային քննադատությունն այլ եվրոպական առաջնորդներին կխանգարի, որ Պուտինի հետ բանակցություններ վարեն:

 

«Դա ռազմավարական սխալ էր: Մենք սկզբունքային պայմանավորվածություն ունեինք, որ Պուտինին մեկուսացած կպահենք»,-շեշտել է նա:

 

Ըստ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի՝ այդ դիրքորոշումը պետք է պահպանվի այնքան ժամանակ, մինչև Պուտինը պատրաստակամություն կցուցաբերի՝ մասնակցելու կառուցողական բանակցություններին և Ուկրաինայից իր զորքերը դուրս բերելու համար։

 

Սակայն Պուտինն այժմ անում է ճիշտ հակառակը, ասել է Ցահկնան՝ նշելով, որ Ռուսաստանը Շոլցի կոչին հաջորդած օրերի ընթացքում ձեռնարկեց վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի վրա իր ամենադաժան հարձակումներից մեկը: «Դա ուղղակի թուլացրեց մեր միասնությունը և մեր դիրքերը»,- հավելել է նա: