Հետևեք մեզ։

Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»

09:10, 19 նոյեմբեր 2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բազմապրոֆիլ նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել եւ տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ: Եվ ահա, նախարարը վերցրել է թուղթը եւ ինքնակամ շարադրել, որ ցանկանում է հեռանալ աշխատանքից. թե ինչու` պարզ չէ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անորոշ վիճակում են հայտնվել Հայաստանի 10 մարզերի մարզպետները, որոնք այս ընթացքում հասցրել էին հարաբերություններ կառուցել Գնել Սանոսյանի հետ: Շատ մարզպետներ սպասում են, թե ով է լինելու նոր նախարարը եւ, ըստ այդմ, ովքեր պետք է ազատման դիմումներ գրեն՝ նաեւ մարզպետների պաշտոններից ազատվելու:

 

Այնպես որ, պաշտոնանկությունները փոթորկել են նաեւ ՀՀ բոլոր մարզերը»: