Հետևեք մեզ։

Հաագայի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար

11:01, 19 նոյեմբեր 2024
Հաագայի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասված է Հաագայի դատարանի X–ի պաշտոնական էջում։

Կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժել է Բաքվի բոլոր և բավարարել Հայաստանի երկու առարկությունները։

Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։

Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։