Հետևեք մեզ։

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

16:04, 07 մայիս 2023
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Կիրիհան շրջանում տեղական ժամանակով 11:36-ին։ Հաղորդվում է նաև, որ ցնցումների օջախը գտնվել է 7,88 կմ խորության վրա։ 

Նշենք, որ փետրվարի վեցի երկրաշարժի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 50 000 մարդ։