ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը և Վահե Ղազարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից», ասված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ պաշտոնյաների պաշտոնանկության մասին հայտնի է դարձել երեկ։