Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչվեն։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի նախագահի աշխատակազմը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։
Փաստաթղթի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին, հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։
Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություններ են մտել խորհրդարան.
«Փոփոխությունների կոալիցիա»-19 մանդատ;
«Միասնություն – ազգային շարժում»-17 մանդատ;
«Ուժեղ Վրաստան»- 14 մանդատ;
«Վրաստանի համար»- 12 մանդատ։
Վրաստանի խորհրդարանում ընդհանուր առմամբ կա 150 պատգամավորական մանդատ։ «Վրացական երազանքը» կկարողանա կառավարություն կազմել։
Հունվարին նոր խորհրդարանի պատգամավորները այլ պատվիրակների հետ միասին կընտրեն հանրապետության նախագահին։