Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի հետ համագործակցության նախագիծ է ներկայացրել առանց Հայաստանի․ այն ընդունվել է

13:55, 19 նոյեմբեր 2024
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի հետ համագործակցության նախագիծ է ներկայացրել առանց Հայաստանի․ այն ընդունվել է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության բանաձևի նախագիծ է ընդունել։ ՀԱՊԿ-ից նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի անունից, Հայաստանի անունը ներառված չէ ցանկում։

 

«2024-ի նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունվել»,- ասված է ՀԱՊԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։