Հետևեք մեզ։

Ես կշարունակեմ պայքարել հայ գերիների ազատ արձակման համար․ Ֆրենկ Փալոն

14:18, 19 նոյեմբեր 2024
Ես կշարունակեմ պայքարել հայ գերիների ազատ արձակման համար․ Ֆրենկ Փալոն

Ես կշարունակեմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության, հայ գերիների ազատ արձակման և տարածաշրջանում խաղաղություն հաստատող  համաձայնագրի համար:

 

Այս մասին X-ի իր պաշտոնական էջում գրել է ԱՄՆ հայամետ սենատոր Ֆրենկ Փալոնը։

 

«Չնայած Ալիևի կողմից բռնի բողոքի ակցիաներ կազմակերպեց՝ ինձ, սենատոր Մարքիին և մյուսներին COP29-ին մասնակցելուց թույլ չտալու համար, ես կշարունակեմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության, հայ գերիների ազատ արձակման և տարածաշրջանում խաղաղություն հաստատող  համաձայնագրի համար»,- ասված է գրառման մեջ։