Հետևեք մեզ։

Կառավարության որոշումներով՝ Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը և Ռուստամ Բադասյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

14:25, 19 նոյեմբեր 2024
Կառավարության որոշումներով՝ Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը և Ռուստամ Բադասյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Կառավարության այսօրվա որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի պաշտոնից, Արգիշտի Քյարամյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, Սասուն Խաչատրյանը ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից։

 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ստորագրել է Գնել Սանոսյանին՝ Տարածքային կառավարման նախարարի, իսկ Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։