ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինը։ Այս մասին հաղորդվում է իրավական-տեղեկատվական պաշտոնական պորտալում։
Միջուկային դոկտրինի համաձայն՝ միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
Դոկտրինի համաձայն՝ ռազմական բլոկում ընդգրկված ցանկացած երկրի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիան կհամարվի ողջ դաշինքի ագրեսիա։
«Ոչ միջուկային պետության ագրեսիան Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ միջուկային պետության աջակցությամբ կհամարվի համատեղ հարձակում։ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար կրիտիկական սպառնալիքի դեպքում։
Միջուկային զենքի կիրառման պայմանների թվում է Ռուսաստանի Դաշնության դեմ բալիստիկ հրթիռների արձակումը։
Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի համար տարածքների և ռեսուրսների տրամադրումը հիմք է հանդիսանում նման պետության դեմ միջուկային զսպման համար»,- ասված է Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինի մեջ։