Հետևեք մեզ։

ZIL` հանուն «գոլդ» համարանիշի․ Վահե Ղազարյանի շարքային հնարամտությունը

15:13, 19 նոյեմբեր 2024
ZIL` հանուն «գոլդ» համարանիշի․ Վահե Ղազարյանի շարքային հնարամտությունը

ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը, պարզվում է, «գոլդ» համարանիշի սիրահար է:

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո նա 1989թ արտադրության ZIL է գնել, բայց ոչ թե նպատակը եղել է ZIL-ը շահագործելը, այլ որպեսզի վերցնի 01II001«գոլդ» համարանիշն ու գրանցի որպես ZIL-ի համարանիշ։

Նշենք, որ 01II001 համարանիշը ՆԳ նախարարի ծառայողական՝ 001II01 համարանիշի նման է։

Վահե Ղազարյանի հայտարարագրում ZIL-ը հայտարարագրված է, համարանիշը՝ ոչ։ Թե ինչ ճանապարհով է ձեռք բերել թանկարժեք համարանիշը, փաստեր չկան, բայց ենթադրել կարելի է։